Social Icons

Դասագրքերը` անվճար


Գորիսի տարածաշրջանի Տաթև գյուղի միջնակարգ դպրոցի բոլոր` 85 աշակերտները, 2014-2015 ուս.տարվա  դասագրքերը կստանան անվճար: Դա հնարավոր է դարձել  արգենտինահայ մի խումբ երիտասարդների հովանավորության շնորհիվ: Ի դեպ,  դպրոցի աշակերտները  անցած տարի ևս նրանց շնորհիվ դասագրքերը  անվճար են ստացել: Նոր ուսումնական տարում  տաթևցի  աշակերտներին հաճելի նորություն է սպասվում:  Ամերիկյան «Ռոտարի քլաբ» կազմակերպությունն  ամբողջությամբ նորոգել և կահավորել է  դպրոցի  գրադարանը: Նրանց շնորհիվ  գրադարանն այժմ ունի նաև համակարգիչներ: Բացի դրանից, «Ռոտարի քլաբը»   գրադարանին նվիրել է  500  հազար  դրամի սահմաններում գեղարվ եստական գրականություն: Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ